Կանաչ կառավարման մոդելի դասընթացներ

«ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ գործակցությամբ, կազմակերպվել է ապրիլի 11-ից մինչև մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում թիրախ մարզպետարանների և 15 համայնքապետարանների 44 աշխատակիցներների համար «կանաչ կառավարման» մոդելի հիմքը կազմող տասը դասընթացներ։ Դասընթացները վարում էին «Օփթիմայզ» ՍՊԸ-ի փորձառու դասընթացավարները։ Դասընթացի թեմաներն էին՝ բնական ռեսուրսների կառավարում, էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, «կանաչ տրանսպորտ» ընդհանուր նկարագրություն, կանաչապատ տարածքների խնամք և կառավարում, պետական և մասնավոր համագործակցության զարգացում,  բնապահպանական կրթություն և իրազեկվածության բարձրացում, էլեկտրոնային կառավարում, ֆինանսների կայուն կառավարում և ֆոնդհայթայթում և ծրագրերի մոնիթորինգ։

Դասընթացի բոլոր մոդուլները նախապես համաձայնեցվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ։

Բնական ռեսուրսների կառավարում

Էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգիա

Թափոնների կառավարում

«Կանաչ տրանսպորտ» ընդհանուր նկարագրություն ԷԷ և ՎԷ տեսանկյունից

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝

  • Քաղաքի քարտեզի/գլխավոր հատակագծի/գոտիավորման պլանի/հողօգտագործման սխեմաների/ էկո քարտեզների մշակումը,
  • Քաղաքի/համայնքի վարչական տարածքի քարտեզի մշակում և այլ փաստաթղթերի հղումներ

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝

  • Համայնքային սեփականություն հանդիսացող կառույցների, այդ թվում՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային հաստատությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, գրադարանների, թանգարանների, ինչպես նաև համայնքների վարչական շենքերի գույքագրման մեթոդներ/մեխանիզմներ

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝ 

  • Քաղաքներում/համայնքներում աղբահանության ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աղյուսակի մշակում
  • Աղյուսակում լրացնել տեղեկատվությունը թափոնների կազմի/տեսակավորման վերաբերյալ ըստ թափոնների տեսակների

Դասընթացի նպատակն է լսարանին՝ 

  • Գնահատել հանրային տրանսպորտային միջոցների էներգիայի սպառումը ըստ տարիների (ստեղծել և/կամ թարմացնել առկա աղյուսակները)
  • Գնահատել քաղաքային տրանսպորտային միջոցների էներգիայի սպառումը ըստ տարիների

Կանաչապատ տարածքների խնամք և կառավարում

Հանրային-մասնավոր համագործակցության (ՀՄՀ) զարգացում

Բնապահպանական կրթություն և իրազեկվածության բարձրացում

Էլեկտրոնային կառավարում

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝ 

  • Հանրային և մասնավոր տարածքների գույքագրում և դրանց համար գույքագրման մեթոդների տարբերակում
  • Աղյուսակում կանաչ տարածքների և լանդշաֆտի տեսակների խմբավորում

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝ 

  • ՀՄՀ սխեմայից ներդրումներ ներգրավելու ուղիներ
  • Ստեղծել/թարմացնել շահագրգիռ կողմերի շահերի և ազդեցությունների գնահատման աղյուսակ

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝ 

  • Համայնքներում բնապահպանական կրթության վերաբերյալ բնապահպանական մարտահրավերների ընկալում, գիտելիքներ և իրազեկում 
  • Համայնքներում առկա մարտահրավերները բացահայտելու և լուծելու մեթոդներ

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝ 

  • ՏԻՄ-երի համար հասանելի ընդհանուր էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում 
  • Գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը

Ֆինանսների կայուն կառավարում և ֆոնդհայթայթում

Ծրագրերի մոնիթորինգ

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝ 

  • Բյուջեի պլանավորման հմտություններ
  • Ֆոնդհայթայթման հնարավորությունների համար առաջարկների պատրաստում
  • Համայնքապետարանների առկա ֆինանսների կառավարում

Դասընթացի նպատակն է լսարանին ներկայացնել՝ 

  • Ցուցանիշների սահմանում
  • Մոնիթորինգի համակարգի ընդհանուր ծանոթացում
hyՀայերեն
Scroll to Top