Կանաչ Կառավարման Մոդել
«Կանաչ կառավարում», «կանաչ էներգիա», «կանաչ տրանսպորտ», «կանաչ տնտեսություն», «կանաչ սերունդ», «կանաչ գնումներ», «կանաչ պարտատոմսեր» և այլ հասկացություններ դարձել են 21-րդ դարի օրակարգային հարցեր և մեր օրերում լայնորեն օգտագործվում են հանրային կառավարիչների, մասնավոր անձանց, միջազգային կառույցների, փորձագետների և ՀԿ-ների կողմից՝ որպես կայունության և էկո-բարեկամության բրենդ: Մեկ այլ հասկացություն է «կանաչապատում» տերմինը, որը կապված է կանաչ տերմինի հետ: «Կանաչը» և «կանաչապատումը» հաճախ օգտագործվում են որպես կայունության ապահովման չափանիշ, որտեղ էներգիան և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը առանցքային տարրեր են։ Սույն ուղեցույցը ունի մեթոդական, խորհրդատվական բնույթ և նպատակ ունի ցույց տալու «կանաչ քաղաքի» ամբողջական արժեշղթան` ռազմավարական պլանավորումից մինչև իրականացում, մշտադիտարկում և գիտելիքի շարունակական կառավարում, առաջնորդվելով անհավատալին` ակնհայտ (ցանկալին իրականություն դարձնելու) սկզբունքով։