Ծրագրի մասին

«ԵՄ-Ն ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ. ԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ՝ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ»

Անտառահատումները, անապատացումը, օդի աղտոտումը, հողի էրոզիան և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի այն հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է Հայաստանը: «Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» եռամյա նախագծի նպատակն է այս մարտահրավերների հակազդումը`բարելավելով շրջակա միջավայրը և կենսապահովումը Հայաստանի փոքր քաղաքներում:

Ակնկալվող արդյունքներ

  • Գյումրի քաղաքին կից ժամանակակից տնկարան, որտեղ տարեկան կաճեցվի շուրջ 100000 տնկի 
  • 150 տնամերձ տնկարան, որտեղ տարեկան կարտադրվի վաճառքի ենթակա մինչև 200000 տնկի 
  • Շահառու համայնքներին կից 100 հա ընդհանուր մակերեսով նոր անտառներ և սեզոնային աշխատանքի ապահովում տեղի բնակչության համար 
  • 50 դպրոցների տարածքների կանաչապատում 
  • 10 նոր էկո-ակումբի հիմնում և արդեն իսկ առկա 5 էկո-ակումբների հզորացում 
  • Շահառու համայնքների շուրջ 10 զբոսայգու և 10 այլ հանրային հանգստյան գոտիների տարածքների կանաչապատում 
  • Իրազեկման մակարդակը բարձրացնող միջոցառումներ 
  • Էկոճամբարներ աշակերտների համար 
  • Տարեկան համընդհանուր աղբահավաքի մրցույթ-միջոցառումներ
  • Առցանց տեղեկատվության փոխանակման և ուսուցման հարթակ
  • 15 շահառու համայքների կարիքների գնահատում, Քաղաքաշինության համար կայուն և կրկնօրինակելի մոդելի վերաբերյալ լավագույն փորձի նկարագիր (քաղաքների կանաչապատում, վերականգնող էներգիա և էներգախնայողություն), առաջարկված մոդել
  • Տարբեր շահառուների ներգրավմամբ երկխոսության մեկնարկի (Մասնավոր-հանրային սեկտորների համագործակցություն) և տարածաշրջանային դերակատարների, ինչպես նաև էկոակումբներում ընդգրկված աշակերտների կարողությունների հզորացման նպատակով համապատասխան ուսումնական  ձեռնարկի և նյութերի կիրառում 
  • Լավագույն փորձի կրկնօրինակում և տարածում: Ծրագրի թիրախ չհանդիսացող ՀՀ 7-ը մարզերի փոքր և մեծ քաղաքներում կկազմակերպվեն 10–ը կլոր սեղան-քննարրկումներ և պրեզենտացիաներ՝ ընգրկելով շուրջ 200 տեղաբնակ շահառուների:
en_USEnglish
Scroll to Top